Երկրագնդի վրա տեղի ունեցած նշանակալից երկրաշարժերը
Երկրաշարժի տարեթիվը |
Երկրաշարժի վայրը |
Մագնի- տուդ | Զոհվածների թիվը |
Դիտարկումներ |
1 | 2 | 3 | 4 | 5 |
Մ.թ.ա. մոտ 1250թ | Սինայի լեռ | «Ամբողջ լեռը ուժեղ ցնցվեց», երբ Մովսեսը պատրաստվում էր ունկնդրել տասր պատվիրանները։ Աստվածաշունչ, երկրորդ գիրք, 19:18 | ||
Մ.թ.ա. 780թ. | Չինաստան, Շենսիի նահանգ | Բազմաթիվ ավերածություններ Սիանում։ |
Մի քանի դար մ.թ.ա. | Հայաստան, Արարատ | Մասիսի հյուսիս-արևելյան լանջին առաջացել է մեծ խորություն ու լայնություն ունեցող Վիհը։ Երկրաշարժի փաստը նշվում է Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» աշխատության մեջ: | ||
Մ.թ.ա. 373թ. | Հունաստան | Ավերվեց Գելիսը Կորինֆյան ծովափին։ Քաղաքի զգալի մասը սահեց ծովը։ | ||
Մ.թ.ա. 70թ. | Չինաստան, Շանդուն նահանգ | 6000 | ||
Մ.թ.ա. 63թ. | Իտալիա, Վեզուվի հրաբխի շրջակայք | Երկրաշարժը շարունակվել է 16 տարի, այն ավարտվել է 79թ. օգոստոսի 24-ի հրաբխային ժայթքմամբ, որը խորտակեց Պոմպեյը և Հերկուլանումր։ | ||
139թ. | Հայաստան, Արարատյան դաշտավայր | 5.7 | ||
342թ. | Միջերկրական ծովի արևելյան ափ | 40000 | Ավերվել է Անտիոքը։ «Հայկական լեռները սկզբում հեռանում են իրարից, ապա նորից մոտենում սարսափելի աղմուկով» (պատմիչ)։ | |
21.07. 367թ. | Միջերկրական ծովի արևելյան ափ | 50000 | Մեծ ավերվածությրւններ Կրետեում, Ալեքսանդրիայում ցունամիի զոհ դարձան 5000 մարդ։ | |
427թ. | Ուտիք, Գանձակ | 6.7 | ||
09.07. 551թ. | Լիբանան | Ավերվեց Բեյրութը։ | ||
03.07. 735թ. | Հայաստան, Վայոց ձոր | 6.5 | 10000 | «… երկիրը եռում էր ահեղ կերպով, ստորերկրյա դղրդյուն առաջացնում, անդունդից բարձրանում էր մինչև վեր և նորից, որպես ծովի ալիք, փլուզում էր, տապալվում էին լեռները, քարերն իրենց հիմքից քանդվում, տներն գեղեցիկ ապարանքները ամենուրեք երերվում էին և մարդկային ձայնի նման երկրի խորքից և վերևից լսելի էին լինում «վայ ձոր, վայ ձոր» խոսքերը և 10 հազար կենդանի մարդիկ ընկղմվեցին, որոնց գիտեին և թվարկեցին, իսկ անծանոթներին ոչ ոք չէր կարող հաշվել։ Այս պատճառով գավառի անունը «Վայոց ձոր» կոչվեց»։ Ստեփանոս Օրբելյան |
18.09. 844թ. | Սիրիա | 50000 | Ավերվեց Դամասկոսը։ | |
Դեկ., 856թ. | Հյուսիսային Աֆրիկա և Միջին Արևեւք | 45000 | Ավերվեցին մի շարք քաղաքներ Թունիսում և Իրանում։ | |
27.03. 893թ. | Հայաստան, Դվին | 6 | 70000 | Ավերակների կույտի է վերածվում Դվին արքայանիստը։ |
893թ. | Հնդկաստան | 180000 | Մեծ ավերածություններ։ | |
09.01. 1038թ. | Չինաստան, Շանսի նահանգ | 7.3 | 32000 | Բազմաթիվ գյուղական բնակավայրերի ավերումներ։ |
1046 | Հայաստան, Անի | 5.5 | «Երկրաշարժը կործանեց Անիի հոյակապ պալատները ևեկեղեցիները և կուլ տվեց շատ բնակիչներ» (պատմիչ»։ | |
18.03. 1068թ. | Պաղեստին | 25000 | Բազմաթիվ գյուղական բնակավայրերի ավերումներ։ | |
08.09. 1138թ. | Սիրիա | 100000 | Ավերվեց Հալեպը։ | |
25.09. 1139թ. | Ուտիք, Գանձակ | 7.1 | հազարավոր | Կործանվեց Գանձակը, փլվեց Ալհարակ լեռը, փակվեց գետի ուղին, առաջացավ նոր լիճ։ Քանդվեց Հաղպատի եկեղեցին։ |
20.05. 1202թ. | Միջին Արևելք | 30000 | Եիկրաշարժը ընդգրկել է շուրջ 2000000ք.կմ. տարածքներ ներառյալ Եգիպտոսը, Սիրիան, Փոքր Ասիան, Սիցիլիան, Հայաստանը և Ադրբեջանը։ Հաղորդություններում նշվում է կամ 1201, կամ 1202 թվականները, իսկ զոհերի թիվը գնահատվում է 1 միլիոն մարդ, որը ունի մեծ անհավանականություն։ |
|
20.05. 1293թ. | Ճապոնիա, Կանագահա նահանգ | 30000 | Մեծ ավեիումներ Կամակուրում։ | |
17.09. 1303թ. | Չինաստան, Շանսի նահանգ | 8.0 | 15000 | Մեծ ավերվածություններ |
1319թ. | Հայաստան, Անի | 6,5 | Ընդգրկել է մեծ տարածք, առավել շատ ավերվել է Անին: | |
05.12., 1455թ. | Իտալիա | 40000 | Ուժեղ տուժել է Նեապոլը։ | |
26.01. 1531թ. | Պորտուգալիա, Լիսաբոն | 30000 | ||
23.01. 1556թ. | Չինաստան, Շենսիի նահանգ |
8.0 | 830000 | Պատմության ամենաահավոր բնական աղետը։ Երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը, խիստ բնակեցված Սիանի շրջակայքում։ Առաջացրել է հազարավոր սողանքներ՝ փափուկ ապառներով լանջերում։ Մեծ թվով մահացել են քարանձավների բնակիչներ։ |
30.07.1626թ. | Իտալիա, Նեապոլ | 70000 | ||
Նոյեմբեր 1667թ. | Շիրվան, Շամախի | 7.0 | 80000 | Մի քանի լեռներ տապալվեցին, ավերվեց ողջ Շամախին։ |
04.07. 1679թ. | Հայաստան, Գառնի | 6.3 | 7600 | Տապալվում է Գառնու ամրոցի Տրդատաշեն հեթանոսական տաճարը, ամրոցի մի քանի տոննանոց քարերը երկրաշարժից ընկնում են մոտակա ձորը։ Վնասվում են մի շարք եկեղեցիներ, փակվում են գործող աղբյուրներ, բացվում նորերը։ Երևանի բերդը հիմքից տապալվեց, կործանվեցին նաև մզկիթն ու մինարեթները, Զանգու գետի վրայի կամուրջր։ |
05.07. 1688թ. | Անատոլիա | 15000 | Ավերվածություններ էգեյան ծովափում։ | |
09.01. 1693թ. | Սիցիլիա | 60000 | Կատանիայի կործանում։ | |
18.05. 1695թ. | Չինաստան, Շանսիի նահանգ | 8.0 | 30000 | |
30.12. 1703թ. | ճապոնիա, Տոկիո | 8.2 | 5200 | Ցունամի |
1715թ. | ԱլժիՐ | 20000 | Ավերվեց Ալժիր քաղաքը։ | |
18.11. 1727թ. | Իրան, Թավրիզ | 5.7 | 77000 | |
01.11. 1755թ. | Պորտուգալիա, Լիսաբոն | 8.6 | 60000 | Բոլոր սրբերի օրը. շատերը զոհվեցին փլուզվող եկեղեցիներում, լայնամասշտաբ հրդեհներից և ուժեղ ցունամիից։ |
05,02. 1783թ. | Իտալիա, Կալաբրիա | 50000 | Երկրաշարժի հետևանքների գիտական ուսումնասիրության առաջին նախաձեռնությունը։ | |
04.02. 1797թ. | էկվադոր | 41000 | Ավերվեց Կիտո քաղաքը։ | |
16.12. 1811թ. | ԱՄՆ, Նյու-Մադրիդ | 7.5 | Երեք ուժեղ հարվածներով երկրաշարժը տեղանքի հսկայական փոփոխություններ առաջացրեց, գետերը փոխեցին հուները, առաջացավ նոր լիճ։ էպիկենտրոնը գտնվում էր բնակավայրերից հեռու վայրում և քիչ մարդկային զոհեր եղան։ |
|
23.01. 1812թ. | Նույն տեղը | 7.3 | ||
07.02. 1812թ. | Նույն տեղը | 7.8 | ||
18.12. 1828թ. | ճապոնիա | 6.9 | 30000 | Մեծ ավերումներ։ |
02.07. 1840թ. | Հայաստան, Արարատ | 6.7 | 1000 | Մեծ Արարատի գագաթից 2կմ բարձրությամբ պոկվել են սառցակույտերով ու ձյունով ծածկված հսկայական ժայռակտորներ, լցվել են կիրճը՝ լիովին անհետացնելով Ակոռի գյուղը և Ս. Հակոբ եկեղեցին։ Գետնի մւսկերեվույթին առաջացել են մինչև 3 մ բացվածք ունեցող ճեղքեր, որոնցից ժայթքել են ավազախառն ջրի մեծ շատրվաններ։ Փոխվել է Արաքս գետի հունր։ |
11.11. 1855թ. | Ճապոնիա, Խոնսյու կղզ. | 6.9 | 7000 | Մեծ հրդեհ էդոում (Տոկիո)։ |
09.01. 1857թ. | ԱՍՆ, Կալիֆոռնիա | 8.3 | 1 | Սան-Անդրեաս խզվածքի ուղղությամբ 9 մետր տեղաշարժ, 400կմ երկարությամբ մակերևութային խզվածքի տարածում։ Երկրաշարժը տեղի է ունեցել բնակավայրերից հեռու, մահացել է ընդամենը 1 մարդ։ |
02.06. 1859թ. | Արևմտյան Հայաստան, էրզրում (Կարին) | 6.3 | 15000 | Լրիվ փլուզվեցին 1800 տուն, 2400-ը ուժեղ ու թեթև վնասվեցին։ Քանդվել են հայկական, հունական, ֆրանսիական եկեղեցիներ և մզկիթներ։ |
26.03. 1872 | ԱՍՆ, Կալիֆոռնիա | 8.5 | 27 | ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր երկրաշարժերից։ Երկրաշարժի հետևանքով առաջացել է 6մ բարձրությամբ սանդղավանդ։ |
31.03. 1906թ. | էկվադոր | 8.9 | 1000 | Առաջին ուժեղ երկրաշարժը, որը գրանցվել է գործիքներով, տևողությունր ավելի քան 3 րոպե։ |
18.04. 1906թ. | ԱՍՆ, Սան֊Ֆրանցիսկո | 8.3 | 700 | Աան-Անդրիաս խզվածքը տրոհվել է 430 կմ երկարությամբ 6մ հարաբերական տեղաշարժով։ Քաղաքը տուժել է երկրաշարժի հետևանքով բռնկված հզոր հրդեհից, 250000 մարդ մնացել է անօթևան։ |
28.12. 1908թ. | Իտալիա, Մեսսինա | 7.5 | 58000 | Կործանվեց Մեսսինան և 40 փոքր քաղաքներ։ |
16.12. 1920թ. | Չինաստան, Նինսյա նահանգ | 8.6 | 200000 | Փխրահող (լյոս) լանջերում փորված քարանձավային բնակարաններով խիտ բնակեցված գյուղերի ավերումներ։ |
01.09. 1923թ. | ճապոնիա, Տոկիո | 8.3 | 99300 | Հայտնի է որպես Կանտոյի երկրաշարժ։ Հսկայական փոփոխություններ ռելիեֆում։ Ավերումներ մեծ տարածքներում՝ ներառյալ Տոկիոն և Իհոկոհաման։ Հզոր ցունամի և հրդեհներ։ 40000 մարդ վիրավորվել էր, 400000 տուն երկրաշարժից ու հրդեհից ոչնչացվել են։ |
22.11. 1926թ. | Հայաստան, Լենինական | 5.7 | 300 | Երկրաշարժի գլխավոր հարվածին նախորդել է ստորգետնյա դղրդոց, որի շնորհիվ մարդիկ նախօրոք հեռացել են շենքերից։ Արձանները տեղաշարժվել են 10–20սմ և պտտվել։ Երկրաշարժից տուժեւ է 1500 տուն։ |
03.03. 1933թ. | ճապոնիա, ծովափում | 8.9 | 3000 | Գործիքներով գրանցված ամենահզոր երկրաշարժը։ Հզոր ցունամին հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձավ։ |
27.12. 1939թ. | Արևմտյան Հայաստան, Երզնկա | 8.0 | 32700 | Մինչև 4մ լայնությամբ ճաքեր երկրի մակերևույթի վրա։ |
28.06. 1948թ. | Տապոնիա, Ֆուկուհ | 7.3 | 5400 | Միակ հայտնի դեպքը, երբ մարդու զոհվելու պատճառը երկրաշարժից մակերևույթին առաջացած ճեղքվածքը ընկղմվելն էր։ |
06.11. 1948թ. | Թուրքմենիստան Աշխաբադ | 7.3 | 19800 | Երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը։ Երկաթուղային ռելսերից տապալվել է ապրանքային վագոնաշարանը, ավելի քան 200 շենքերի փլուզումներ։ |
28.06. 1957թ. | Մեքսիկա, Գերրերո նահանգ | 7.9 | 68 | Մեխիկո քաղաքում, էպիկենտրոնից 300 կմ հեռավորության վրա վնասվեցին բարձրահարկ շենքեր։ |
22.05. 1960թ. | ԱՍՆ,Ալյասկա Անկորիջ | 8.4 8.6 | 131 | ԱՄՆ-ի տարածքում ամենանշւսնակալից երկրաշարժերից։ Հայտնի Է որպես «կրքոտ ուրբաթի» երկրաշարժ, այն տեղի Է ունեցել տոն օր, որով և բացատրվում Է զոհերի սակավաթվությունը։ Մեծ չափերի հասնող սողանքներ, նստվածքներ (2մ) և բարձրացումներ (10մ), ցունամի։ Երկրաշարժի հետե–վանքների ուսումնասիրությունները առաջին անգամ հաստատեցին լիթոսֆերային սալերի շարժումների պատճառով երկրաշարժերի առաջացման վարկածը։ |
16.06. 1964թ. | Ճապոնիա, Նիիգատա | 7.6 | 26 | Գետնի համատարած ջրիկացում և իջեցումներ, որոնց պատճառով բազմաթիվ շենքեր ամբողջությամբ տապալվեցին։ Հզոր ցունամի։ |
11.12. 1967թ. | Հնդկաստան, Կոյնա ամբարտակ | 6.4 | 177 | Երկրաշարժի պատճառ է հանդիսացել ջրամբարի լցնումը։ Կոյնա ավանը ծանր վնասվածքների է ենթարկվել: |
31.08. 1968թ. | Արևելյան Իրան, Խորասան | 7.3 | 12100 | 60 հազար մարդ մնացել Է անօթևան։ |
31.05. 1970թ. | Պերու, Չիմբոտե | 7.8 | 67000 | Արևմտյան կիսագնդի նշանակալից սեյսմիկ աղետը։ Մոտ 800000 մարդ մնացել են անօթևան։ Ուասկարան լեռանը առաջացած հրեշավոր սողանքի տակ զոհվեցին 18000 մարդ։ |
09.02. 1971թ. | ԱՍՆ, Սան-Ֆերնանդո, Կալիֆոռնիա | 6.6 | 58 | Տասնյակ շենքերի և կամուրջների ավերումներ։ Գրունտներում և շինություններում երկրաշարժի բազմաթիվ (250) գրանցումների իրականացումներ։ Պակոմա ամբարտակի ժայռային ափին երկրաշարժից 1.2ց արագացման գրանցում։ |
04.02. 1975թ. | Չինաստան, Խայչեն | 7.3 | 1300 | Երկրաշարժը հաջող կանխագուշակվել Էր, բնակչությունը նախօրոք տեղահանվել Էր։ Եղան շինությունների մեծ ավերվածություններ։ |
28.06. 1976թ. | Չինաստան, Խեբեյ | 7.8 | 243000 500000 | Խոշորագույն արդյունաբերական կենտրոնը լրիվ ավերվել Է։ Երկրաշարժը ունեցավ 4 հզոր աֆտերշոկեր 6.5; 6.0; 7.1; 6.0 մագնիտուդներով։ Երկրաշարժը տեղի ունեցավ չին մասնագետների կողմից՝ Խայչենի հաջող կանխագուշակված երկրաշարժից ընդամենը 1.5 տարի հետո, պատճառ դարձավ մինչև կես միլիոն մարդկանց զոհվելու և լուրջ սասանեց կանխագուշակման կողմնակիցների պատրանքները։ |
04.03. 1977թ. | Ռումինիա, Վրանչա | 7.2 | 1570 | Բուխատեստում ավերվեցին բազմաթիվ բազմահարկ շենքեր։ |
16.09. 1978թ. | Իրան, Թաբաս | 7.7 | 15000 | Թաբասում 13000 բնակիչներից զոհվեցին 9000 մարդ։ |
10.11. 1980թ. | Ալժիր, Էլ-Ասնամ | 7.3 | 5000 | Խզվածքի երկարությամբ առաջացան մեծ բարձրության սանդղավանդներ։ 200000 մարդ մնացին անօթևան |
19.03. 1984թ. | Ուզբեկիստան, Գազլի | 7.2 | 1 | Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում Է Գւսզլիից հյուսիս-արևմուտք’ ամայի տարածքում։ |
19.09. 1985թ. | Մեքսիկա | 8.2 | 4500 | Էպիկենտրոնը գտնվում Էր Խաղաղ օվկիանոսում։ Մեխիկո քաղաքում, Էպիկենտրոնից 300 կմ հեռավորության վրա, վնասվել են շատ բարձրահարկ շենքեր, որոնք կառուցված Էին թույլ նստվածքային գրունտների վրա։ |
07.12. 1988թ. | Հայաստան, Սպիտակ | 7.0 | 25000 | 37կմ երկարությամբ պատռվածք երկրի մակերևույթի վրա 2մ–ից բարձր սանդղավանդով, գրունտի ջրիկացում, ժայռաթափում և սողանքներ, երկաթգծերի ծռմռումներ։ 130000 մարդ վիրավորվեց, որոնցից 18000 տեղափոխվեցին հիվանդանոցներ, 500000 մարդ մնաց անօթևան։ Քանդվեցին ավելի քան 35000 բնակելի տներ, 2000 հասարակական և արդյունաբերական շենքեր։ |
17.11. 1989թ. | ԱՍՆ, Լոմո Պրիետա, Կալիֆոռնիա | 7.1 | 62 | Երկրաշարժի ընդհանուր վնասի չափը գնահատվում Է 60 միլիարդ դոլար։ Ծանր վնասվածքներ ստացան մեծ թվով կամուրջներ, բնակելի և հասարակական տներ, այդ թվում Էպիկենտրոնից 80կմ հեռավորության վրա Սան-Ֆրանցիսկոյում։ 3757 մարդ վիրավորվեց, 12000 մարդ մնաց անօթևան։ Մեծ մասշտաբի ճեղքվածքներ գետնի վրա, հողի ջրիկացում, ժայռաթափումներ և սողանքներ։ Մակերևութային խզվածքի երկարությունը մոտ 40 կմ։ 180 կմ շառավղով տարածքներում մոտ 100 տարբեր գրունտային տեղամասերում և բազմահարկ շենքերում և կամուրջներում երկրաշարժի միաժամանակ գրանցումների իրականացում։ |
20.06. 1990թ. | Իրան, Մանջիլ, Ռուդբար | 7.7 | 35000 | Մոտ 100000 բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, կամուրջներ, ամբարտակներ, հիդրոտեխնիկական և գյուղատնտեսական կառույցներ փլուզվեցին։ Երկ– րաշարժից երկրի մակերևույթի վրա առաջացավ 80կմ երկարությամբ 2.5մ բարձրությամբ սանդղավանդով և մինչև 50սմ լայնությամբ խզվածք, ժայռաթափումներ, սողանքներ, գրունտի ջրիկացում։ |
13.05. 1992թ. | Արևմտյան Հայաստան, Երզնկա | 6.8 | 600 | 180000 մարդ մնաց անօթևան, 15000 շինություններ վնասվեցին, որոնցից 4000 փլուզվեց։ |
12.06. 1993թ. | ճապոնիա, Օկուշիռի կղզի | 7.8 | 195 | Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր ճապոնական ծովում Հոկկայդո կղզու արևմտյան ափից 70կմ հեռավորության վրա։ Օկուշիռի կղզում երկրաշարժից առաջացած ցունամիի բարձրությունը հասավ 30 մետրի։ Ցունամիից տուժեցին հարյուրավոր շինություններ։ Առաջացան ափամերձ հզոր սողանքներ և ճաքճքվածություններ, ճանապարհների խաթարումներ։ |
17.01. 1995թ. | Ճապոնիա, Կոբե | 7.2 | 6000 | 26000 մարդ է վիրավորվել, 300000 մարդ մնացել է անօթևան։ Երկրաշարժի հասցրած վնասը կազմել է 200 միլիարդ դոլար։ 20000 շենքեր ամբողջովին փլուզվել են, իսկ 35000 ենթարկվել են 50% վնասվածքների։ Հանշին քաղաքում հիմքից ամբողջությամբ պոկվել է արագ երթևեկության էստակադը՝ 600 մետր երկարության վրա, իսկ Կոբեում 6-12 հարկանի ե/բ շենքերում տեղի են ունեցել միջին հարկերի ամբողջական փլուզումներ։ |
27.05. 1995թ. | Ռուսաստան, Կամչատկա | 7.5 | 2000 | Երկրի մակերևույթին առաջացավ 30 կմ խզվածք, գրունտի ջրիկացում, սողանք։ Նեֆտեգորսկ ավանում 17 հինգհարկանի աղյուսե խոշոր բլոկներով տների փլուզումներ, որոնց տակ մնացին 2500 մարդ, զոհվեցին 1900, ավանը լրիվ ավերվեց։ |
10.05. 1997թ. | Իրան, Խորասանի նահանգ | 7.3 | 1568 | 2600 մարդ վիրավորվեց, 147 գյուղերում եղան մեծ ավերածություններ։ |
17.08. 1999թ. | Թուրքիա, Իզմիթ | 7.4 | 17000 | Երկրի մակերևույթի վրա առաջացած խզվածքի երկարությունը հասավ 120 կմ, աջակողմյան տեղաշարժը՝ 4.5 մ։ Փլուզվեցին ավելի քան 20000 շենքեր։ |
25.01. 1999թ. | Կոլումբիա, Արմենիա (քաղաք) | 6.2 | 1200 | 5000 մարդ վիրավորվեց, 50000 կառույցներ քանդվեցին կամ ստացան լուրջ վնասվածքներ, որոնց հետեւանքներով 200000 մարդ ստիպված թողեցին բնակարաններր։ |
21.09. 1999թ. | Թայվան, Չի-Չի | 7.7 | 2350 | 8700 մարդ վիրավորվել է, 10000 շենքեր, տրանսպորտային և հիդրոտեխնիկական կառույցներ փլուզվեցին, 7000 ստացան վնասվածքներ։ |
26.01. 2001թ. | Հնդկաստան, Գուջարաթ նահանգ | 8.1 | 100000 (մոտավոր տվյալներ) | Մեծ ավերվածություններ մինչև 250 կմ շառավդով տարածքներում։ |