Links

Ճանաչենք մեր շենքերը, որտեղ ապրում ենք

Այս խորագրի տակ ներկայացնոմ ենք Սպիտակի երկրաշարժից առաջ կառուցված մի քանի տիպի շենքերը, որոնք այս կամ այն չափով վնասվեցին կամ քանդվեցին աղետի գոտում, և որոնցից շատ կան կառուցված ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում: Նպատակն է, որ մեր բնակիչները ճանաչեն իրենց ապրած շենքերը և իրենց գործողություններով չվնասեն դրանց, ընդհակառակը, օգնեն, որ դրանք լավ պահպանվեն: Որոշ տեղեկությունններ այդ շենքերի մասին բերված են կայքում տեղադրված մեր հոդվածում՝ «Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները», որ մենք գրել ենք երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության հիման վրա 1989 թ. սեպտեմբերին : Ավելի մանրամասն տեղեկություններ պահվում են մեր արխիվում, որ մենք կարող ենք տրամադրել բոլոր նրանց, որոնք անտարբեր չեն իրենց ապրած շենքերի ճակատագրի նկատմամբ :

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկ. 1- 2: Այս շենքերը կոմպլեքս կոնստրուկցիայի են, 1А-450 սերիայի, որոնցից շատ են կառուցված ինչպես Երևանում, այնպես էլ մեր հանրապետության մյուս քաղաքներում: Ժողովուրդը դրանց անվանում է «չեխական պրոյեկտով» շենքեր: Լինում են 4 և 5 հարկանի, երկուսից մինչև չորս մուտքանի, կառուցվել են 1960 ական թվականների կեսերից սկսած/ նկ.1/: Կոնստրուկտիվ թերությունների պատճառով այս շենքերը վնասվածքներ են ստանում հիմքերի անհավասարաչափ նստվածքների հետևանքով /նկ. 2/: Երկրաշարժից հետո չեն կառուցվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկ. 3-4: Այս շենքերը կարկաս-պանելային են, նույն կոնստրուկցիաներով իրականցված են ինչպես բնակելի /111 սերիայի, 9 հարկանի, նկարներ 3 և 4/, այնպես էլ հասարակական շենքեր /ИИС-04 կոնստրուկցիաներով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ և այլն /: Անվանում են նաև «վրացական նախագծով» շենքեր, սակայն Վրաստանում դրանք չեն կառուցվել, իսկ Հայաստանում, հատկապես Երևանում, Կումայրիում /Լենինական/ և Վանաձորում /Կիրովական/ սկսած 1970 ական թվականներից դրանցից ամենից շատ են կառուցվել: Երկրաշարժից հետո այդ շենքերի կառուցումը արգելվեց, քանի որ ամենամեծ մարդկային և նյութական կորուստները Լենինական քաղաքում պայմանավորված էին այդ շենքերի փլուզումներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկ. 5-6: Այս շենքերը կառուցվել են միջհարկային ծածկերի բարձրացման եղանակով, 10-ից 16 հարկանի, հիմնականում Երևանում, հատկապես 15 թաղամասում և Նորաշենում /16 թաղամաս, նկ.5/: Այդ թաղամասերի անավարտ մնացած շենքերը փորձում են նոր միայն ավարտին հասցնել երկրաշարժից 20 տարի անց /նկ. 6/: Լենինականում կառուցված երկու շենքերը /10 և 16 հարկանի/ չեն պահպանվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկ. 7-8: 1А-451 КП սերիայի խոշորապանել 9 հարկանի այս շենքերը հիանալի դիմացան երկրաշարժին, ոչ մի վնասվածք չստացան և հիմա էլ շահագործվում են Կումայրիում /նախկին Լենինական/ և Վանաձորում: Ժողովուրդը դրանց անվանում է «մոսկովյան պրոյեկտով» կամ ДСК-ի շենքեր /նկ. 7/: Ցավոք, Լենինականում դրանցից քիչ էին կառուցված: Երկրաշարժից հետո միայն այս շենքերի կառուցումը թույլատրվեց շարունակել, որոնցից քիչ քանակով շարունակում են կառուցել Երևանում, թեև արտաքին տեսքից դժվար է հասկանալ, որ դրանք խոշորապանել են /նկ. 8/:

28 հունիսի 2009 թ.

Իոսիֆ Պալյան Տեխ. գիտ. թեկնածու ԵրՃՇՊՀ-ի դոցենտ

Leave a Reply